կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Սինանյանն ու ՀԲԸՄ Ֆրանսիայի և Եվրոպայի նախագահը քննարկել են հետպատերազմական վիճակը

Սինանյանն ու ՀԲԸՄ Ֆրանսիայի և Եվրոպայի նախագահը քննարկել են հետպատերազմական վիճակը

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀԲԸՄ Ֆրանսիայի և Եվրոպայի նախագահ, Բարեգործականի կենտրոնական խորհրդի անդամ Նադյա Գործունյանի հետ:

 

Հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանում և Արցախում հետպատերազմական իրավիճակը, մասնավորապես այն խնդիրները, որոնց բախվում են տեղահանված ընտանիքները:

Հանդիպման ընթացքում ընդգծվել են գրասենյակի ջանքերը սփյուռքից եկող հումանիտար օգնության համակարգման գործում: Գործունյանը շեշտել է, որ ՀԲԸՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանին և Արցախին իր մասնաճյուղերի օգնությամբ՝ ինչպես արտերկրում, այնպես էլ հայրենիքում:

  • Կիսվել: