շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Մարտի 27-ին՝ ժամը 11։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող պլաստմասսայի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

 

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ 600 քմ պահեստային տարածքում այրվում է պլաստմասսայի արտադրության համար նախատեսված հումք և դետալներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։23-ին։

  • Կիսվել: