ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սիլիկյան թաղամասում այրվել է վագոն-տնակ

Սիլիկյան թաղամասում այրվել է վագոն-տնակ

Սեպտեմբերի 7-ին, ժամը 20։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցում այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։01-ին, մարվել՝ 22։10-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ 27 քմ։

  • Կիսվել: