Շուշանն ու Արփին որոշեցին իսպանական ֆլամենկոյի փորձեր անել. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Ինքնամեկուսացման պայմաններում Շուշանն ու Արփին որոշեցին իսպանական ֆլամենկոյի փորձեր անել, որ աշխատանքից հոգնած հայրիկին զարմացնեն:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ ավելացրել. «Ես ու Մարիամն էլ ուղղություն ենք ցույց տալիս, թե ինչպես ճիշտ պարեն»։
Աննա Հակոբյանը նաեւ տեսանյութ է տեղադրել ֆլամենկոյի փորձից:


