կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն հերքել է իր մեքենաներով ոստիկանական ուժեր տեղափոխելու մասին լուրը

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն հերքել է իր մեքենաներով ոստիկանական ուժեր տեղափոխելու մասին լուրը

Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ մեքենաներով ոստիկանական ուժեր տեղափոխելու մասին համացանցում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարութուն է տարածել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն:

«Մեր անձնակազմը եւ մեր մեքենաները զբաղվում են բացառապես իրենց լիազորություններից բխող գործունեությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Հերացի փողոցով անցնող շտապօգնության մեքենայով տեղափոխվել են ոստիկանների:

  • Կիսվել: