շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Շիրակի փողոցում ավտոմեքենան բախվել է ծառին, այնուհետև՝ պատին. առկա է վառելիքի արտահոսք

Շիրակի փողոցում ավտոմեքենան բախվել է ծառին, այնուհետև՝ պատին. առկա է վառելիքի արտահոսք

Հունվարի 17-ին, ժամը 17:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է ծառին, այնուհետև՝ պատին, առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արթուր Ն., ծնված 1985 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, այնուհետև՝  «Կլայկ» կահույքի արտադրամասի պատին. վառելիքի արտահոսք չի եղել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

  • Կիսվել: