կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շիրակի մարզում ընթացքի մեջ է ամառային զորակոչը

Շիրակի մարզում ընթացքի մեջ է ամառային զորակոչը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Անի համայնքի ղեկավարի, մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի պատասխանատուների հետ մասնակցել է մարզի Անի համայնքից զինծառայության մեկնող նորակոչիկներին ճանապարհելու արարողությանը։ Այս մասին հայտնում են մարզպետարանից։

Շիրակի մարզպետը ծառայության մեկնող տղաներին կոչ է արել չընկրկել խոչընդոտների առջև՝ մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն․ «Հայոց բանակը մեր անվտանգության երաշխավորն է, ևս մի քանի ժամ և դուք կստանձնեք այդ սուրբ պարտականությունը, կդառնաք մեր պաշտպանը։ Ցանկանում եմ, որ ծառայությունն անցի առանց փորձությունների, խաղաղ երկնքի տակ և առողջ ու կամքով առավել զորեղացած վերադառնաք ձեր օջախներ, ձեզ այնքան սպասող ծնողներին ու հարազատներին։ Սիրելի նորակոչիկներ, բոլորիդ բարի երթ, խաղաղ և անվտանգ ծառայություն, իսկ ծնողներին ու հարազատներին՝ համբերություն»։

Նորակոչիկները ստացել են նաև քահանայի օրհնությունը:

Մուշեղ Մուրադյանը Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում հերոսացած Հրաչ Մահտեսյանի հուշաղբյուրի առջև, հարգանքի տուրք մատուցել քաջ հայորդու հիշատակին։

 

  • Կիսվել: