երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան

Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան

Չնայած չդադարող ձյանը, Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետի աշխատակազմի Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ ժամը 9.30-ի դրությամբ մարզում ձյուն է տեղում, ձյան շերտի հաստությունը 30-40 սմ է հասնում։

Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները շարունակում են ձյան մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքները, այս պահի դրությամբ աշխատանքներում ներգրավված է 26 միավոր տեխնիկա։ 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

  • Կիսվել: