չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք

Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք

Շիրակի մարզում օգոստոսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում ենք Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նշվում է, որ մարտի մեկից մինչև օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8855 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 18-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 7501 նմուշառման հետազոտություն:

Օգոստոսի 19-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 24 բնակիչ է բուժվում։

Մարզում նույն աօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 400 քաղաքացի, նրանցից 86-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչև օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 520 բնակիչ։

54 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 38 դեպք։

  • Կիսվել: