չորեքշաբթի, հուլիս 24
24 / 7 / 2024
Շիրակի մարզում 34-ամյա տղամարդը քավորի շան կծելու հետևանքով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց

Շիրակի մարզում 34-ամյա տղամարդը քավորի շան կծելու հետևանքով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժին հայտնել են, որ շտապօգնության խումբը «Ամորձապարկի ձախ կեսի վերք արտաքին արյունահոսությամբ, ամորձապարկի հեմատոմա, աջ ազդրի միջային մակերեսի վերք» աղտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Վ-ը Թ․-ին:

shamshyan.com-ի հաղորդմամբ, տուժածը հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց տան մոտակայքում՝ շան կծելու հետևանքով: Տեղում Վ-ը Թ․-ի մայրը հայտնել է, որ որդին նշված վնասվածքները ստացել է հունիսի 16-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում որդու քավորի տան դիմաց կապած վիճակում գտնված շան կծելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանիի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: