ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Շիրակի մարզպետարանի աշխատակիցները հրաժարվում են պարգևավճարներից

Շիրակի մարզպետարանի աշխատակիցները հրաժարվում են պարգևավճարներից

Շիրակի մարզպետարանի աշխատակիցները հրաժարվում են պարգևավճարներից: Մարզպետի առաջարկով, 2020 թվականի պետական բյուջեով Շիրակի մարզպետարանի կառավարման ապարատին հատկացված մարտ ամսվա պարգևատրման ամբողջ գումարը՝ 8 մլն դրամ, ուղղվելու է մարզի մի շարք հաստատությունների համար ախտահանիչ և պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ապրիլ ամսվա սոցիալական աջակցության հոդվածով նախատեսված գումարաները համալրելու նպատակին։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ առավոտյան մարզպետարանում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են մարզում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ընթացքը, ձեռնարկված քայլերն ու ծրագրերը, մոտակա աշխատանքների պլանավորման ձևաչափը։

 

  • Կիսվել: