չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Շղթայական ավտովթար-վրաերթ Կոտայքի մարզում. բախվել են 3 Opel, Mitsubishi-ն, Nissan-ն ու ВАЗ 21183-ը, կա վիրավոր

Շղթայական ավտովթար-վրաերթ Կոտայքի մարզում. բախվել են 3 Opel, Mitsubishi-ն, Nissan-ն ու ВАЗ 21183-ը, կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 2-ին, շղթայական ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են 3 Opel, Mitsubishi, Nissan և ВАЗ 21183 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաների բախումից հետո Opel-ը առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել վարորդներից մեկին: Ըստ տեղեկությունների՝ վիրավորը սեփական ավտոմեքենայով է վրաերթի ենթարկվել, ով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել են նույն վաշտի ավագ հետաքննիչներ Միշա Ստեփանյանը, Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

  • Կիսվել: