ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Toyota Camry-ն, Nissan Tiida-ն, Renault-ն, Nissan Skyline-ը

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Toyota Camry-ն, Nissan Tiida-ն, Renault-ն, Nissan Skyline-ը

Այսօր՝ հունվարի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Camry, Nissan Tiida, Renault և Nissan Skyline մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Արսեն Մնացականյանն ու Սևակ Մնացականյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։  Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։  

  • Կիսվել: