կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Շատ պրինցիպիալ ՔՊ-ն․ Դանիել Իոաննիսյանի գրառումը

Շատ պրինցիպիալ ՔՊ-ն․ Դանիել Իոաննիսյանի գրառումը

Շատ պրինցիպիալ ՔՊ-ն։ Նման վերտառությամբ գրառում է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու՝ ավագանու որոշման նախագծին։
 
Նա, մասնավորապես, գրել է․
 
«Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքը կազմված է «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսացություններից։
 
Հայկ Մարությանը եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցանկում, բայց հետո լքել է կուսակցությունը, որի համար իրեն հիմա ուզում են հեռացնեն։
 
Փոխարենը ուզում են բերեն Հրաչյա Սարգսյանին, որը եղել էր «Առաքելություն» կուսակցության ցուցակում, բայց հետո լքել է այդ կուսակցությունը»։
 

Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու՝ ավագանու որոշման նախագծի օրակարգով։

  • Կիսվել: