Շատ եմ խնդրում՝ այլևս կնոջս շուն չտալ, մեր տանը էլ տեղ չկա. Տիգրան Ավինյան
«Շատ, գովելի է, որ նախորդ տարի 83 շուն է որդեգրվել, որոնցից մեկին մենք ենք որդեգրել»,- երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը։
Մինչ այդ «Կենդանիների խնամքի կենտրոն ՀՈԱԿ-ի» տնօրեն Հարություն առաքելյանը զեկուցեց 2025 թ գործունեության արդյունքները։
«Բայց, պարոն Առաքելյան, շատ եմ խնդրում՝ այլևս կնոջս շուն չտալ, մեր տանը էլ տեղ չկա, երեքն են նրանք արդեն»,-հայտարարեց Ավինյանը։


