շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Շարժիչի բռնկման պատճառով հետաձգվել է Տյումեն-Երեւան չվերթը (տեսանյութ)

Շարժիչի բռնկման պատճառով հետաձգվել է Տյումեն-Երեւան չվերթը (տեսանյութ)

Utair ավիաընկերության Տյումեն-Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է շարժիչի բռնկման պատճառով, գրում է 72.ru-ն։

Նշվում է, որ թռիչքը պետք է մեկնարկեր 07:20-ին, սակայն հենց մեկնարկի ժամանակ շարժիչը բռնկվել է, եւ չվերթը չեղարկվել է։ ՛՛Նոր չվերթը խոստանում են երեկոյան՛՛,-ասել է ուղեւորներից մեկի ազգականը։

ՌԻԱ Նովոստի-ի տեղեկացմամբ՝ համացանցում հայտնվել է միջադեպի տեսանյութը, որում երեւում է՝ ինչպես է բռնկվում օդանավի ձախ թեւը:

  • Կիսվել: