շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Շաքիի ջրվեժի ջրի սևանալը պայմանավորված է ավազանի մաքրման աշխատանքներով․ ՇՄՆ

Շաքիի ջրվեժի ջրի սևանալը պայմանավորված է ավազանի մաքրման աշխատանքներով․ ՇՄՆ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, արձագանքելով Շաքիի ջրվեժի սևանալու վերաբերյալ համացանցում տարածված լուրերին, հաղորդագրություն է տարածել՝  նշելով, որ Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա. ջրի գույնի ժամանակավոր փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով:

Հաղորդագրության տեքստում ասվում է, որ տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում:

«Այսօր՝ այդ աշխատանքների հետ կապված, ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել»,-գրված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: