չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Շաքի գյուղի մոտ հայտնաբերված սմերչը ՊՆ-ն տեղափոխել է անվտանգ տարածք

Շաքի գյուղի մոտ հայտնաբերված սմերչը ՊՆ-ն տեղափոխել է անվտանգ տարածք

Շաքի գյուղի մոտակա դաշտում օգոստոսի 14-ին հայտնավերված սմերչը ՊՆ աշխատակիցների կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Օգոստոսի 14-ին, ժամը 17:58-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Շաքի գյուղի մոտակա դաշտում զինամթերք է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է սմերչ (համազարկային կրակի ռեակտիվ համալիր) տեսակի հրթիռ: Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Տեղում ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։ Հայտնաբերված զինամթերքը ՊՆ աշխատակիցների կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք։

  • Կիսվել: