հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Շաբաթ և կիրակի օրերին պարեկային ծառայողները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 230 խախտում

Շաբաթ և կիրակի օրերին պարեկային ծառայողները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 230 խախտում

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։

Շաբաթ և կիրակի օրերին իրականացված ծառայության արդյունքում նրանք հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 230 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 39 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 11, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 27 անձ։ 37 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 6-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 1-ը՝ փոխարինված համարանիշներով, 65-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Բացի այդ, պարեկները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 12 անձի և հայտնաբերել 1 հետախուզվողի։

Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

  • Կիսվել: