շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Սեւքարի բուժքրոջը մեկուսացրել են կորոնավիրուսով հիվանդի հետ շփում ունենալու պատճառով

Սեւքարի բուժքրոջը մեկուսացրել են կորոնավիրուսով հիվանդի հետ շփում ունենալու պատճառով

Տավուշի մարզի Սեւքար համայնքի բուժքույրը նախօրեից մեկուսացված է, քանի որ շփում է ունեցել Իջեւան քաղաքի բանկերից մեկում վարակի հաստատված դեպքի հետ։ Սեւքարի գյուղապետ Թաթուլ Թելոյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ կինը աշխատում է ամբուլատորիայում։

«ց»,- ասաց նա։

Գյուղապետը հայտնեց նաեւ, որ նույն դեպքի առնչվող եւս մեկ բնակիչ է մեկուսացվել Սեւքարից։ Նա 43-ամյա տղամարդ է, որը նույնպես այցելել է բանկ եւ շփում է ունեցել վարակված աշխատակցի հետ․«Թուղթ է փոխանցել, դուրս եկել»։

  • Կիսվել: