ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին

Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին

Այսօր՝ ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 04:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժին են զանգահարել «Սևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ մի քաղաքացի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները պարզել են, որ բուժօգնության դիմած քաղաքացին վնասվածքը ստացել է Սևան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։

Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Արմեն Խ․-ն իր վարած «Infinti» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Աբովյան փողոցում բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին, իսկ բուժօգնության դիմած քաղաքացին եղել է նշված ավտոմեքենայի ուղ

ևոր։

  • Կիսվել: