երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Սևանն առավոտվա դրությամբ արդեն 10 սմ դրական նիշ ունի, ջրամբարների ջուրը բավականին շատ է. Սանոսյան

Սևանն առավոտվա դրությամբ արդեն 10 սմ դրական նիշ ունի, ջրամբարների ջուրը բավականին շատ է. Սանոսյան

Մի ուրախացնող բան կա. այս տարվա մեր ջրային վիճակը լավ է թե՛ ջրամբարների, թե՛ Սևան լցվող ջրի քանակի առումով: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Մենք արդեն 127 մլն խորանարդ մետր ջուր ենք տեղափոխել Սևան, ու Սևանից ոչինչ չենք վերցրել: Նախորդ տարի 168 մլն մետր խորանարդ ջուր էինք կարողացել տեղափոխել ամբողջ տարի, հիմա արդեն 127 մլն  խորանարդ մետր ջուր տեղափոխել ենք: Սևանն առավոտվա դրությամբ արդեն 10 սանտիմետր դրական նիշ ունի: Ջրամբարների ջուրը բավականին շատ է, ջրամբարներ ունենք՝ արդեն ստիպված ելք ենք անում ջրի, ջուր ենք թողնում:

Իհարկե, սա ամեն ինչ չի ապահովի, որովհետև կան շրջաններ, որտեղ հատկապես երբ երկար շոգ եղանակ է լինում, խնդիրներ են առաջանում, բայց բավականին լավ նախադրյալներ կան՝ թե՛ Սևանից ջուր վերցնելու, թե՛ ոռոգումն այս տարի ավելի հանգիստ կազմակերպելու»,- ասաց ՏԿԵ նախարարը:

  • Կիսվել: