կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սևանի տարածաշրջանում ձյուն է տեղում․ ՀՀ ճանապարհները՝ ժամը 20:30-ի դրությամբ

Սևանի տարածաշրջանում ձյուն է տեղում․ ՀՀ ճանապարհները՝ ժամը 20:30-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Սևանի տարածաշրջանում ձյուն է տեղում։
 
Աշոցքի տարածաշրջանի Թորոսգյուղ-Վարդաղբյուր ճանապարհահատվածը ձնաբքի և ցածր տեսանելիության պատճառով կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արտաշավանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

  • Կիսվել: