հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սևանա լճից էկոպարեկները շուրջ 120 խեցգետնաորսիչ են դուրս բերել

Սևանա լճից էկոպարեկները շուրջ 120 խեցգետնաորսիչ են դուրս բերել

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության աշխատակիցները Սևանա լճից ապօրինի տեղադրված 119 խեցգետնաորսիչ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ մամուլի ծառայությունը։
 
Կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներն իրականացվել են ապրիլի 9-ին, Սևան համայնքին հարող ափամերձ հատվածում։
 
Սևանա լճից էկոպարեկները շուրջ 120 խեցգետնաորսիչ են դուրս բերել
«Ընդհանուր առմամբ 78 խեցգետին ողջ վիճակում բաց է թողնվել լիճ»,- ասված է հաղորդագրությունում:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

  • Կիսվել: