չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սևանա լճից դուրս է բերել մանրաձկան 14 ապօրինի ցանց. հատուկ հերթապահությունը շարունակվում է

Սևանա լճից դուրս է բերել մանրաձկան 14 ապօրինի ցանց. հատուկ հերթապահությունը շարունակվում է

Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի արագ արձագանքման բաժնի աշխատողներն այսօր վաղ առավոտից հերթական շրջայցն են իրականացրել Սևանա լճի վրա՝ ապօրինի տեղադրված ձկնորսական ցանցերը առգրավելու և սահմանված կարգով ոչնչացնելու նպատակով:

Այսօր Սևանա լճից դուրս է բերել մանրաձկան 14 ապօրինի ցանց։

Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:

Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է։

  • Կիսվել: