կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իսրայելն ու Ադրբեջանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Իսրայելն ու Ադրբեջանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Իսրայելի արտաքին գործերի նախարարության քաղաքական տնօրեն Ալիզա Բին Նունն Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում։

Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը։

«Մենք բարեկամական հանդիպում ունեցանք Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովի հետ: Քննարկման ընթացքում արծարծվել են երկկողմ և տարածաշրջանային հիմնական խնդիրներ, հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձություններին»,- ասվում է հրապարակման մեջ։

  • Կիսվել: