հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սևանա լիճ թափվող տասնյակ գետեր աղտոտված են կենսածին նյութերով. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Սևանա լիճ թափվող տասնյակ գետեր աղտոտված են կենսածին նյութերով. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է 2022թ-ի հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին Սևանա լիճ թափվող գետերում կենսածին նյութերի քանակությունը:
 
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգն իրականացնում է Ձկնագետ, Մասրիկ, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ և Գավառագետ գետերում:
 
Պարզվել է, որ Սևանա լիճ թափվող վերոնշյալ բոլոր գետերը աղտոտված են կենսածին նյութերով։
Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերը և գյուղատնտեսական հոսքաջրերը, որոնք իրենց հետ գետեր, իսկ այնուհետև լիճ են տանում ազոտի և ֆոսֆորի զգալի քանակություն:
Տվյալները ներկայացվել են ինֆոգրաֆիկաների տեսքով.
 
 
 
 
 

  • Կիսվել: