երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Սևահողի ապօրինի տեղափոխման դեպքեր Կոտայքում. ԲԸՏՄ

Սևահողի ապօրինի տեղափոխման դեպքեր Կոտայքում. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հողի բերրի շերտի ապօրինի դուրսբերման և տեղափոխման կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Կոտայքի մարզում արձանագրել է իրավախախտման 4 դեպք։

Եղվարդ քաղաքում և Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածում կանխվել է «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարներով առանց համապատասխան թույլտվության ընդհանուր՝ 31խմ սևահողի ապօրինի տեղափոխումը։

Հողի բերրի շերտով բեռնված բեռնատարները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, հարուցվել են վարչական վարույթներ։

Միջոցառումները շարունակվում են ՀՀ բոլոր մարզերում։

  • Կիսվել: