չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Սև ծովի շրջաններից Հայաստան կներթափանցի հերթական տեղումնաբեր ցիկլոնը

Սև ծովի շրջաններից Հայաստան կներթափանցի հերթական տեղումնաբեր ցիկլոնը

Վերջին երեք օրերին եղանակը մեր երկրում բավականին կայունացել է, որովհետեւ մենք գտնվում են հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Տաք օդային հոսանքների  ներթափանցումը կշարունակվի մինչև հուլիսի 3-ի կեսօր։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Դրա արդյունքում կպահպանվի առանց տեղումների եղանակը, իսկ օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ ևս  4-5 աստիճանով։ Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, երբ  ցերեկային ժամերին հանրապետության ամենատաք գոտիներում՝  Սյունիքի հովիտներ, Արարատյան դաշտ, Երևան, օդի ջերմաստիճանը կհասնի +34-+36 աստիճանի։ 

Հայց հուլիսի 3-ի երեկոյան ժամերից Սև ծովի շրջաններից Հայաստան կներթափանցի  հերթական տեղումնաբեր ցիկոլը,  որը Հայաստանում կգործի մինչև հուլիսի 8-ը ներառյալ։ 

Դրա արդյունքում հուլիսի 3-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում, հուլիսի 4-8 գիշերը և  հետկեսօրյա ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում անձրևները  կլինեն հորդառատ, կտեղա կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է  քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ 

Այս ցիկոլը հյուսիս-արևմուտքից իր հետ բերում է  ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում հուլիսի 4-5-ը օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով»,- հայտնել է Գագիկ Սուրենյանը։ 

  • Կիսվել: