երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 10-ի ցերեկը, 11-12-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։

Երևան քաղաքում հունիսի 10-ի ցերեկը, 11-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 13-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հունիսի 10-ի ցերեկը, 11-12-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։ Հունիսի 13-15-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 10-11-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4, 13-15-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

  • Կիսվել: