շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Սեպտեմբերին պեղումները կշարունակվեն Մեծամորի դամբարանադաշտում, Ամբերդում

Սեպտեմբերին պեղումները կշարունակվեն Մեծամորի դամբարանադաշտում, Ամբերդում

Այս օրերին պեղումներ են ընթանում Կապանի Երիցվանք վանական համալիրում՝ Ա․ Գրիգորյանի, «Հին Խնձորեսկ» արգելոցի Անապատ եկեղեցու տարածքում՝ Ա․ Զաքյանի, և Աշտարակ համայնքի Ագարակի Սբ․ Աստվածածին վաղմիջնադարյան եկեղեցում՝ Ա․ Սիմոնյանի ղեկավարած արշավախմբերի կողմից։ Առաջիկայում՝ սեպտեմբերին, նախատեսվում է պեղումները շարունակել նաև Մեծամորի դամբարանադաշտում՝ Հ․ Սիմոնյանի, և Ամբերդում՝ Ա․ Զաքյանի ղեկավարությամբ։ Այս մասին նշված է ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի՝  հնագետի մասնագիտական տոնի առթիվ

«Հպարտությամբ պետք է արձանագրենք, որ 2026 թվականը աչքի ընկավ հնագիտական լայնածավալ գործունեությամբ․ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագետներն ու մեր գործընկերները տարվա առաջին կեսին արդեն իսկ արժեքավոր աշխատանքներ են իրականացրել Քաջարան համայնքի միջնադարյան Բաղաբերդ ամրոցում՝ Ա․ Գրիգորյանի, ինչպես նաև Զվարթնոց հնավայրում՝ հայ-լեհական արշավախմբի շրջանակում՝ Ա․ Գրիգորյանի համաղեկավարությամբ»,- գրել է նա։ 

  • Կիսվել: