Սեպտեմբերին ոչ մի երեխայի դպրոց չուղարկել. Պետրոսյանի կոչը
ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել կոչով՝ ուղղված դպրոցականների ծնողներին:
Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Կոչ եմ անում դպրոցականների ծնողներին՝ սեպտեմբերին ոչ մի երեխայի դպրոց չուղարկել:
Հասկանում ե՞ք, մենք ինչ էլ որ ասենք ու անենք, բայց որոշիչ է ժողովրդի մոտեցումը:
Մի՜ ուղարկեք և վերջ:
Թող իշխանությունը նահանջի:
Բա Փաշինյանն ասում էր՝ ժողովուրդն է որոշողը:
Դե, սիրելի՜ ժողովուրդ, որոշեք. պետք է՞ այն դպրոցը, որտեղ կաթից նոր կտրված երեխայի միտքը պետք է ապականեն «սեռական դաստիարակություն» կոչված խեղկատակ մտքերով...
Պետք է՞ այն դպրոցը, որը մի քանի հոցու բարեկեցությանը ծառայող դիմակներ պարտադրելու միջոցով քայքայի ձեր երեխայի առողջությունը...
Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի ֆիզիկական ու հոգեկան սպանդի...՛՛:


