ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպում»
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպում»: Այս մասին լրատվամիջոցներին է հայտնել ՍԱՏՄ մամուլի խոսնակը: «Պաշտոնական գրություն դեռ չենք ստացել ՌԴ–ից, սակայն ՍԱՏՄ–ն իր նախաձեռնությամբ վերահսկողություն է սկսել «Ջերմուկ գրուպում»։ Թե՛ իրացման ցանցից, թե՛ արտադրությունից կվերցվեն նմուշներ, կտրվեն լաբորատոր փորձաքննության։ Արդյունքներն անպայման կհրապարակվեն՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն»,–ասել է նա։
Հիշեցնենք, որ «Չեստնի զնակ» մակնշման համակարգը Ռոսպոտրեբնադզորի հանձնարարականով արգելափակել է Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի ևս գրեթե 1,1 միլիոն շշի վաճառքը:


