երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Սասուն Միքայելյանի հետ ունեմ ջերմ հարաբերություններ, հետևաբար, ես երկրապահից չեմ կարող տարածք խլել. Առուշ Առուշանյան

Սասուն Միքայելյանի հետ ունեմ ջերմ հարաբերություններ, հետևաբար, ես երկրապահից չեմ կարող տարածք խլել. Առուշ Առուշանյան

2021 թվականի  ՏԻՄ ընտրություններում վերընտրվելուց հետո ավագանու նիստն առաջին անգամ վարել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:

Արտահերթ նիստի բացմանը Առուշանյանը շնորհավորել է ավագանու անդամներին ընտրվելու կապակցությամբ, վստահություն հայտնել, որ ինչպես նախորդ ժամանակահատվածում, այս անգամ ևս ավագանու անդամները պատվով կիրացնեն իրենց վստահված մանդատները:

«Մենք աշխատել ենք սկզբունքային, աշխատում ենք և աշխատելու ենք նույն կերպ: Ձեզ ցանկանում եմ Աստծո կողմից մեծ էներգիա՝ ձեր և մեր համաքաղաքացիների մտքերը ռեալիզացնելու համար»,- նշել է Գորիսի համայնքապետը:

Առուշանյանն անդրադարձել է նաև նախորդ նիստի օրակարգում ներառված հարցերից մեկին, որը որոշ լրատվականներում շահարկման թեմա է դարձել: Խոսքը ԵԿՄ Գորիսի տարածքային բաժանմունքի տարածքը «Առանցք» ՍՊԸ-ին վարձակալության հանձնելու մասին է:

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ ես ունեմ ջերմ հարաբերություններ, հետևաբար, ես երկրապահից չեմ կարող տարածք խլել: Առկա է օրենսդրական բաց, հաջորդ նիստում խնդիրը կլուծվի. տվյալ տարածքը կծառայի և՛ «Առանցք» ընկերությանը, և՛ ԵԿՄ-ին, երկուսն էլ կշահագործեն, հարկ եղած դեպքում տարածքը կտրամադրվի նաև ԵԿՄ-ին, մասնավորապես՝ ԵԿՄ  նախագահին՝ Սասուն Միքայելյանին: Չեմ ուզում, որ սա ինչ-որ քաղաքական շահարկումների թեմա դառնա, քանի որ մեր մեջ երբևէ քաղաքական շահարկումների թեմա չի եղել, չկա և կարծում եմ՝ չի լինի: Մեր մոտեցումը մեր երկիրը պահելն է, հետևաբար այդ խոսակցություններն անլուրջ են»,- պարզաբանել է Առուշանյանը, որից հետո ավագանին անցել է օրակարգային հարցերի քննարկմանը:

  • Կիսվել: