ԱՄՆ-ի հետ բանակցությունների չորրորդ փուլը դժվար էր, բայց արդյունավետ. Բաղաեի
Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանում ավարտված անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը դժվար էր, բայց արդյունավետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին։
«Այն հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալ միմյանց դիրքորոշումները և գտնել տեսակետների տարբերությունները լուծելու ողջամիտ և իրատեսական եղանակներ»,- նրա խոսքն է մեջբերում Mehr գործակալությունը։
Բաղաեին հավելել է, որ «Օմանը կհամակարգի միջուկային հարցի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը և կհայտարարի դրա մասին»։
Իրանի և ԱՄՆ պատվիրակությունները գլխավոել են Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։
Այս շաբաթվա սկզբին Ուիթքոֆը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կդադարեցնի բանակցությունները Թեհրանի հետ, եթե գիտակցի լավ գործարքի հասնելու անհնարինությունը:
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները լավ են ընթանում, և կողմերը ճիշտ ուղու վրա են։