Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք, վերականգնվել է 34 մարդ, գրում է akhaltskha.net-ը:
Այս տեղեկությունը հաստատում է մարզպետարանը: Վիճակագրությունը բաշխվում է քաղաքապետարանների միջև հետևյալ կերպ. 6 Ախալցխա, 1 Բորժոմի, 1 Ադիգենի: Մինչ օրս շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4530 դեպք: