ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սամցխե-Ջավախքում 2020 թ.-ին ավտովթարի հետեւանքով 22 մարդ Է զոհվել

Սամցխե-Ջավախքում 2020 թ.-ին ավտովթարի հետեւանքով 22 մարդ Է զոհվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2020 թվականին Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել 126 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 22 մարդ, 185-ը վնասվածքներ են ստացել, գրում է jnews.ge-ն:

2019 թվականին, Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով տարածաշրջանում գրանցվել է 128 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 198 ուղեւոր վնասվածք է սատցել, 14-ը՝ զոհվել:

ՆԳՆ-ի տվյալներով՝ 2020 թվականին Վրաստանում տեղի է ունեցել 4 999 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 450 մարդ, 6 640-ը վնասվածքներ է ստացել:

 

  • Կիսվել: