չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Սա 3 տարի առաջ Ամուլսարում շինարարություն անելիս բարձրացող փոշու պատկերն է․ՀԲՃ (տեսանյութ)

Սա 3 տարի առաջ Ամուլսարում շինարարություն անելիս բարձրացող փոշու պատկերն է․ՀԲՃ (տեսանյութ)

Հայկական բնապահպանական ճակատն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Ամուլսարում շինարարություն անելիս բարձրացող փոշուն և նշելով. ՛՛Պատկերացրեք, թե ի՞նչ կլիներ, եթե պայթեցումներ արվեին լեռան գագաթային հատվածում 2700-3000 մետր բարձրության վրա՛՛։

ՀԲՃ-ի գրառումը՝ ստորև.

՛՛Սա 3 տարի առաջ Ամուլսարում շինարարություն անելիս բարձրացող փոշու պատկերն է։ Հանքահեններն իրենց փաստաթղթերում պնդում էին, որ առաջացող փոշու 90 տոկոսը կտարածվի ընդամենը 100 մետր, իսկ մնացած 10 տոկոսը՝ մինչև 1000 մետր հեռավորության վրա։

Նայեք ու դատեք ինքներդ։ Եվ սա ընդամենը շինարարական աշխատանքների ժամանակ լեռան լանջերին արված պայթեցումների ժամանակ էր։ Պատկերացրեք, թե ի՞նչ կլիներ, եթե պայթեցումներ արվեին լեռան գագաթային հատվածում 2700-3000 մետր բարձրության վրա։

Տեսանյութի բնօրինակը հրապարակվել է 2017թ-ի սեպտեմբերի 19-ին այստեղ՝ https://www.facebook.com/…/vb.1000070554…/1982041995374295/…՛՛:

 

  • Կիսվել: