հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ս. Պետերբուրգում վերելակն ընկել է, ՀՀ քաղաքացիները ծանր վսնասվածքներ են ստացել

Ս. Պետերբուրգում վերելակն ընկել է, ՀՀ քաղաքացիները ծանր վսնասվածքներ են ստացել

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Նևսկի շրջանի թիվ 18 ծննդատանը նոյեմբերի 4-ին անցկացվող վերանորոգման աշխատանքների ժամանակ վերելակի ճոպանը պոկվել է, աշխատողներից երկուսն ընկել են, տեղեկացնում է Ռուսարմինֆո-ն:

Աշխատակիցների առողջությանը ծանր վնաս է հասցվել

Ինչպես նշվում է՝ երկու տուժածները Հայաստանի քաղաքացիներ են, որոնցից մեկը 28, մյուսը՝ 35 տարեկան է: Նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր, ունեն բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ:28-ամյա տղամարդուն բժիշկները տեղափոխել են վերակենդանացման բաժին:

 «Շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում» հոդվածով ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:

 

  • Կիսվել: