Ռուսաստանը գնահատում է Հայաստանի դիրքորոշումը. դեսպան
Ռուսաստանը գնահատում է գնահատում է ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության իրավունքների վերադարձի հարցով Հայաստանի դիրքորոշումը: Այս մասին այսօր Գյումրիում կազմակերպված ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Ըստ դեսպանի՝ այդ ամենը երկու եղբայրական ժողովուրդների և ռազմավարական դաշնակիցների երկկողմ հարաբերությունների շատ լավ և կարևոր բաղադրիչ է:
Նրա խոսքով՝ այսօրվա նիստի թեմաներն արտացոլում են այն կարևոր դերը, որը խորհրդարաններն ունեն երկկողմ հարաբերություններում: