Ռուսաստանում վարակված հայերի թիվն այնքան մեծ է, որ չենք կարող հետևել դրան. Սինանյան
Մենք գիտենք, որ այս պահին Ռուսաստանում կան մեծ թվով վարակված հայեր, սակայն այդ թիվն այնքան մեծ է, որ անհնար է հետևել դրան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով հարցին, թե կան արդյո՞ք տեղեկություններ դրսում գտնվող հայերի մասին, ովքեր վարակված են կորոնավիրուսով:
Սինանյանն ասաց, որ հետևում են բայց ոչ թվերին, այլ նրան, թե ինչ վիճակ է տիրում համայնքում, ինչ խնդիրներ են առաջացել.
«Մենք չենք կարող նրանց բժշկական օգնություն հատկացնել, ինչ-որ օգնություն հասցնել, չնայած բժշկական գույքի մասով օգնության դիմում էլ չի եղել: Այս պահին մարդիկ դժվարություններ ունեն Հայաստան գալու մասով, ինչն իրոք մեծ խնդիր է:
Բնական է, որ թռիչքներն անվտանգային առումներից ելնելով արվում են համակարգված: Իսկ նրանք, ովքեր կեցավայր չունեն, հյուրանոցներ, բնակարաններ ենք հատկացնում: Փորձում ենք գոնե տարրական պայմաններն ապահովել»։


