Ռուսաստանում Հայաստանից մեկնած երեք հոգու կպատժեն կարանտինային ռեժիմը խախտելու համար
Ռուսաստանում կարանտինային ռեժիմին հետևող իրավապահները մի շարք խախտումներ են հայտնաբերել, տեղեկացնում է Ռուսարմինֆոն:
Կարանտինային ռեժիմը խախտել են այդ թվում նաև Հայաստանից վերադարձած քաղաքացիներից 3-ը, ովքեր պարտավոր էին 14 օր մնալ ինքնամեկուսացած:
Նշվում է, որ քաղաքացիներից մեկն ապրում է Կրասնոդարում, մյուս երկուսը՝ Կեմերովի երկրամասում:


