ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսաստանի ՆԳՆ-ն օտարերկրացիների համար մուտքի և ելքի նոր կարգ կներկայացնի

Ռուսաստանի ՆԳՆ-ն օտարերկրացիների համար մուտքի և ելքի նոր կարգ կներկայացնի

ՌԴ ներքին գործերի նախարարությունն օտարերկրացիների համար Ռուսաստանից մուտքի և ելքի նոր կարգ է պատրաստում, դա կտևի ևս մի քանի ամիս:

Այս մասին հոկտեմբերի 8-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է տեղական լրատվամիջոցները։

«Նախագահի հանձնարարությամբ ներքին գործերի նախարարությունը թափանցիկ համալիր մոտեցում է պատրաստում այն մասին, թե ինչպես պետք է ապահովել մուտքը եւ ելքը Ռուսաստանի Դաշնությունից, մենք ցանկանում ենք, որ այդ ընթացակարգերը լինեն թափանցիկ: Նա այժմ համաձայնեցվում է, եւս մի քանի ամիս հաստատ այդ գործընթացը կզբաղեցնի», - ասել է նա Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի անդամների հետ շփման ընթացքում։

Լավրովը հայտարարել է, որ մուտքի կարգի վերաբերյալ Եվրոպական բիզնեսի դիտողությունները կփոխանցվեն միջգերատեսչական խմբին, որը նոր ընթացակարգ է պատրաստում:

«Մենք շահագրգռված ենք, որ բիզնեսն իրեն հարմարավետ զգա, եւ, իհարկե, վիզային աջակցությունը, վիզային հարմարավետությունը, պետք է ներդրումային գրավչության մի մասը լինեն», - ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: