Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողներ․ ՌԴ ՊՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից 2021 թվականի հունվարի 30-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի շրջանում ձերբակալված Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի երկու զինծառայողներ ազատ են արձակվել ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության կայքից:
՛՛2021 թ. հունվարի 30-ին ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի (հատուկ նշանակության) ուժերը Վանք բնակավայրից տարհանել են Ադրբեջանի զինված ուժերի 16 հիվանդ զինծառայողների, որտեղ նրանք հանձնվել են ադրբեջանցի բժիշկներին:
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ՛՛,-նշված է ՌԴ ՊՆ կայքում: