երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ռոսկոմնադզորն արգելափակել է Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության կայքը

Ռոսկոմնադզորն արգելափակել է Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության կայքը

Ռոսկոմնադզորն արգելափակել է Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության ռուսալեզու կայքը և ֆիննական Yle հեռուստառադիոընկերության պորտալը, տեղեկանում ենք է «Ռոսկոմսվոբոդա» նախագծի տվյալներից։

Որոշումն ընդունվել է Գլխավոր դատախազության պահանջով, մուտքը սահմանափակված է բոլոր տիրույթների և ենթադոմեյնների համար, ասվում է զեկույցում։

Ազատություն ռադիոկայանի (Ազատություն) հայկական ծառայությունը հեռարձակվում է ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուներով։

Yle հեռուստառադիոընկերությունը հեռարձակում է մի քանի լեզուներով, այդ թվում՝ ռուսերենով։

  • Կիսվել: