շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծն արժանացավ հաավանության

«Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծն արժանացավ հաավանության

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և սահմանված կարգով Կառավարության քննարկմանն էր ներկայացվել «Ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը։
 
Նախագծի մշակումը բխում է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի դրույթներից և պայմանավորված է ընդերքօգտագործման արդյունքնում խախտված հողերի վերականգնման նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման ժամանակ արդյունավետ մեխանիզմների ներդրման միջոցով շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հատկացումների բազային չափի իրատեսական գումարների հաշվարկման և նրանց վերահաշվարկման հետ, ինչի արդյունքում կստեղծվի խախտված հողերի վերականգնման աշխատանքների ֆինանսական երաշխիքներ և կապահովվի փաստացի խախտված հողերի վերականգնման աշխատանքների իրականացումը:
 
Նախագծի նպատակն է ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքների հաշվարկման և վերահաշվարկման խնդիրների արդյունավետ կարգավորման միջոցով ապահովել ֆինանսական երաշխիքներ ընդերքօգտագործման արդյունքում փաստացի խախտված հողերի վերականգնման համար:
 
Ակնկալվում է խախտված հողերի ռեկուլտիվացիոն աշխատանքների իրատեսական արժեքների հաշվարկում և վերահաշվարկում, արդյունքում՝ լանդշաֆտների հնարավոր վերականգնում, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցում:

 

  • Կիսվել: