չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է

ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից, ինքնասպանության փորձը կանխվել է

Երեկ՝ ապրիլի 26-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Արմեն Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Խաչատուր Միրզաջանյանը Երևանում կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կեսգիշերին մոտ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է նետվել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղում քաղաքացու հետ զրույցի են բռնվել ավագ և կրտսեր պարեկները, որոնց հաջողվել է նրան դուրս բերել անվտանգ վայր, ինչից հետո նա տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:  

Աղբյուրի տեղեկություններով՝ քաղաքացին օտարերկրացի է, ազգությամբ՝ ռուս:

  • Կիսվել: