ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Սևան քաղաքում
Ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից 2015 թվականից հետախուզվող քաղաքացուն։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տարածած հաղորդագրությունից։
«Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 26-ին Սևան քաղաքի Նաիրյան փողոցից, ինքնությունը պարզելու նպատակով, բաժին է հրավիրվել 31-ամյա Գևորգ Բ.-ն։
«Բաժնում պարզվել է, որ նա 2015 թ. հունվարի 1-ից ՌԴ Ռոստովի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Շորթումը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին»,- ասված է հաղորդագրության մեջ:


