երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՔՏՀԱՏՄ-ն շաբաթօրյա դիտարկումն իրականացրել է Արաբկիր եւ Դավիթաշեն վարչական շրջաններում

ՔՏՀԱՏՄ-ն շաբաթօրյա դիտարկումն իրականացրել է Արաբկիր եւ Դավիթաշեն վարչական շրջաններում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 25-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից դիտարկվել է նշված վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող 25 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 1 խախտում՝ գերբեռնված երթևեկություն: Դրա հիմքով կազմվել է վարչական արձանագրություն։

Հանրային տրանսպորտում COVID-1-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով վերահսկողությունը շարունակական կլինի:

  • Կիսվել: