կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՔՏՀԱ տեսչական մարմինը 4 000 000 դրամով տուգանել է «Արծափ Գրուպ» ՍՊԸ-ին

ՔՏՀԱ տեսչական մարմինը 4 000 000 դրամով տուգանել է «Արծափ Գրուպ» ՍՊԸ-ին

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին է մուտքագրվել ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող թիվ 50157521 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 30.12.2021 թվականի որոշումը։ Նշված որոշման ուսումնասիրությունից պարզվել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել և ապացուցվել է, որ «Արծափ Գրուպ» ՍՊ ընկերությունը, ZIL 130 մակնիշի 36 RL 469 հաշվառման համարանիշի և ZIL 130 մակնիշի 35 FU 141 հաշվառման համարանիշի ավտոմեքենաների վրա տեղադրել է գազաբալոնային համակարգեր և 2020 թվականի հունվարի 10-ից իրականացնում է սեղմված բնական գազի մանրածախ վաճառք՝ շահագործելով արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող շարժական լցավորման կայաnներ, որոնք գրանցված չեն արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցման ռեեստրում և չունեն ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացություններ։

Արդյունքում խախտվել են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» և «ժդ» կետերի պահանջները։

Վերոգրյալի հիման վրա «Արծափ Գրուպ» ՍՊ ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության` ընդհանուր՝ 4 000 000 ՀՀ դրամ գումարի չափով:

  • Կիսվել: